Մատչելի հղումներ

Չինաստանը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ուկրաինայում


Չինաստանի վարչապետ Լի Կեցյան
Չինաստանի վարչապետ Լի Կեցյան

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ չինական կողմը խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով

Չինաստանը հավատարիմ է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Լի Կեցյանը։

«Չինական կողմը խորապես մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի»,- ասել է նա մամլո ասուլիսին։ «Չինաստանը միշտ հավատարիմ է փոխադարձ հարգանքի սկզբունքներին, երբ շահագրգիռ կողմերը հաշվի են առնում միմյանց շահերը։ »:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական խնդրի լուծման հարցում Պեկինը մտադիր է «ազատ, անկախ ու խաղաղ քաղաքականություն» վարել։

«Երկկողմ հարաբերություններ կառուցելիս մենք երբեք երրորդ կողմի դեմ չենք գործում»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Սպիտակ տունը կոչ էր արել Չինաստանին դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Չինաստանն իրականացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ ներխուժման հետ կապված որոշ պատժամիջոցներ, MSNBC-ին տված հարցազրույցում այդ օրերին ասել էր Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին։

Այնուամենայնիվ, Փսակին ազդարարել էր, որ Պեկինը պետք է ավելին անի:

XS
SM
MD
LG