Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ևս 500 զինծառայող կուղարկի Եվրոպա


Նրանք այնտեղ կտեղակայվեն ժամանակավոր

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է եւս 500 ամերիկացի զինծառայող ուղարկել Եվրոպա, որտեղ նրանք կտեղակայվեն ժամանակավոր հիմունքներով։

Այս մասին տեղեկությունը լրագրողներին ճեպազրույցի ժամանակ փոխանցել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Ցանկանում եմ հայտարարել, որ հանգստյան օրերին պետքարտուղար Օսթինը հրահանգել է ԱՄՆ-ից հավելյալ մոտ 500 ամերիկացի զինծառայող տեղակայել Եվրոպայում՝ ավելացնելով ԱՄՆ-ի ուժերն այնտեղ», - ասել է նա:

«Այդ միջոցները, ինչպես այն ամենը, ինչի մասին մենք խոսել ենք վերջին շաբաթներին, մշտական չեն: Դրանք ժամանակավոր միջոցառումներ են»,- պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա չի նշել տեղակայման կոնկրետ երկրներ:

XS
SM
MD
LG