Մատչելի հղումներ

Լրագրողների կյանքն ու մահվան վտանգը` ռուսական հարձակումների ներքո


Մարտի 1-ին Կիևի հեռուստաաշտարակի դեմ ռուսական հրթիռի հարվածի ձայնը լսվեց Ուկրաինայի ամբողջ մայրաքաղաքի տարածքում: Ավելի ուշ տեղի ոստիկանությունը աշտարակից դուրս բերեց դիակներ, այդ թվում Live TV-ում աշխատող լուսանկարիչ Եվհենի Սակունի մարմինը: Ինչպես նրա գործընկերներն են ասում, ռազմական գործողությունների ժամանակ լրագրողները հիմնականում աշխատում են կամավորության սկզբունքներով:

Լրագրողներից Միկոլա Կորչագայի խոսքերով, «Հիմնական լրատվամիջոցներից չորսը միավորվել են և համատեղ են լուսաբանում ամբողջ Ուկրաինայում ընթացող զարգացումները։ ‘’Այնպես որ, այս պահին չկա մրցակցություն, այս պահին փաստերը միասնաբար ներկայացնելու խնդիր է դրված’’, ասում է նա:

Սակունի մահից հետո անհնար է եղել գտնել նրա ընտանիքի անդամներին: Աշտարակի մոտ հայտնաբերվել են չորս այլ մարմիններ։ Ու դեռևս պարզ չէ, այդ մարմինները նրա ընտանիքի անդամների մարմիններն են, թե այլ լրագրողների:

Ուկրաինայի լրագրողների ազգային միության համար 49-ամյա Սակունի մահը ուղղակի հարձակում է խոսքի ազատության վրա։ ‘’Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է արժանանալ այս ճակատագրին’’, ասում են Ուկրաինայի լրագրողների ազգային միության անդամները, սակայն խոստանում են արդար կատարել իրենց պարտականությունները եւ ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես պահանջվում է լրագրողներից պատերազմական իրավիճակներում:

Որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը, սակայն նաեւ գնահատեն միասնության կարեւորությունը:

XS
SM
MD
LG