Մատչելի հղումներ

Ռուսաստանում հակապատերազմական ցույցեր են ընթանում


Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ավելի քան 3500 ձերբակալվածների մասին

Կիրակի օրը Ռուսաստանի քաղաքներում անցան հակապատերազմական ցույցեր, որի ժամանակ ավելի քան 3500 մարդ է ձերբակալվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Մոսկվայում ձերբակալվել է մոտ 1700 մարդ, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 750 մարդ, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Ավելի վաղ ռուսական РИА Новости գործակալությունը հայտնել էր Մոսկվայի Մանեժնայա հրապարակում չարտոնված բողոքի ցույցի որոշ մասնակիցների ձերբակալությունների մասին։

Հաղորդվում է, որ հակապատերազմական ցույցեր են անցկացվել Ռուսաստանի Դաշնության 49 քաղաքներում։

Դրանց մասնակիցները բողոքում են Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման դեմ։

«OVD-Info» մոնիտորինգային կազմակերպության խոսնակ Մարիա Կուզնեցովան Reuters-ի թղթակցին ասել է, որ երկրում, ըստ էության, գործում է ռազմական գրաքննություն։

Բացի այդ, ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, շուրջ 2000 մարդ մասնակցել է հակապատերազմական բողոքի ցույցին Ղազախստանի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում։

XS
SM
MD
LG