Մատչելի հղումներ

Ռուսաստանցի դիվանագետները հայտարարվել են persona non grata ԱՄՆ-ում 


Ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Վաշինգտոն՝ տեղափոխելու ՄԱԿ-ում ռուսական առաքելության աշխատակիցներին, որոնք հայտարարվել են persona non grata

Շաբաթ օրը ռուսական ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնեց Վաշինգտոն՝ վերցնելու ռուս դիվանագետներին, ովքեր այս շաբաթ հեռացվել են ՄԱԿ-ում իրենց պաշտոններից և ԱՄՆ իշխանությունների կողմից ազգային անվտանգության նկատառումներով հայտարարվել persona non grata:

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները և ասում, որ համարժեք կպատասխանի արտաքսման համար: ԸՍտ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն է ուղևեվորվել հատում ինքնաթիռ՝ ռուսաստանցի դիվանագետներին ՌԴ տեղափոխելու համար։

Լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մեկ շաբաթ առաջ ներխուժեց Ուկրաինա՝ առաջացնելով Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենասարսափելի հումանիտար աղետը:

Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ-ը հաստատել է հատուկ այդ թռիչքը, որով ռուսաստանցի դիվանագետները կտեղափոխվեն ՌԴ: Ըստ ամերիկյան կողմի, այս բացառությունը արվել է ռուսական առաքելության անձնակազմի և նրանց ընտանիքների հեռացումը ապահովելու համար:

XS
SM
MD
LG