Մատչելի հղումներ

Պուտինն արգելել է Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլար դուրս հանել


Ռուսաստանի նախագահ Պուտինն արգելել է ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արժույթի արտահանումը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, նշում է Ազատություն ռադիոկայանը։

Արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ից։ Նախկինում ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արտահանման համար անհրաժեշտ էր միայն հայտարարագրման ընթացակարգ։

Բացի այդ, հրամանագիրը Ռուսաստանի ոչ ռեզիդենտներին արգելում է «ոչ բարեկամ երկրներից» և նրանց վերահսկողության տակ գտնվող կառույցներին գործարքներ կատարել արժեթղթերով և անշարժ գույքով, ստանալ ռուբլով վարկեր՝ առանց օտարերկրյա ներդրումների վերահսկողության պետական հանձնաժողովի հաստատման:

Հրամանագրի տեքստում ասվում է, որ Պուտինը որոշել է ժամանակավոր միջոցներ կիրառել «ԱՄՆ-ի և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ»։

XS
SM
MD
LG