Սպիտակ տունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ռուսաստանից նավթի ու գազի ներկրման արգելքի վերաբերյալ
Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը չի բացառել որևէ տարբերակ՝ պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումն արգելելու հնարավորության մասին։
Բայդենը հայտարարություն է արել Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում՝ նախքան Վիսկոնսին գործուղման մեկնելը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկելիս Վաշինգտոնը հաշվի է առնում ԱՄՆ-ի կարիքները և նավթի համաշխարհային շուկայում իրավիճակը։
Պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, Բայդենն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի Ուկրաինայի ղեկավարության և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։