Մատչելի հղումներ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելինսկիի հետ


Սպիտակ տունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ԱՄՆ-ու Ուկրաինայի առաջնորդներ Ջո Բայդենի ու Վոլոդիմեր Զելենսկիի հեռախոսազրույցը: Տարածված հաղորդագրության մեջ ասված է.

«ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի հետ՝ քննարկելով Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն Ուկրաինային, քանի որ վերջինս պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից: Նախագահ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների Ուկրաինային տրամադրվող կայուն օգնության կարևրությունը, ներառյալ անվտանգության ապահովման, տնտեսական աջակցության և մարդասիրական օգնության շարունակական մատակարարումները: Առաջնորդները քննարկել են, թե ինչպես է Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միասին աշխատում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանելով, որոնք արդեն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա: Ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայում խաղաղ բնակիչների կողմից օգտագործվող վայրերի ուղղությամբ Ռուսաստանի հարձակումների էսկալացիան, ներառյալ Բաբին Յար Հոլոքոստի հուշահամալիրի մոտ այսօր տեղի ունեցած ռմբակոծությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG