Մատչելի հղումներ

Ավելի քան 100 դիվանագետներ լքել են դահլիճը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը՝ Լավրովի ելույթի ժամանակ


Խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը դա անվանել է «ուկրաինացիներին աջակցության հրաշալի ցուցադրություն»

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռավար ելույթի ժամանակ հանդիպման հարյուրից ավելի մասնակիցներ՝ մոտ քառասուն երկրների դիվանագետներ, լքեցին դահլիճը՝ ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ:

Խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Եվգենյա Ֆիլիպենկոն այս կոլեկտիվ ակցիան անվանել է «ուկրաինացիների աջակցության հրաշալի դրսեւորում իրենց անկախության համար պայքարում»։

Դահլիճը լքածների թվում են եղել ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի ներկայացուցիչներ։

Ռուսական դիվանագիտության ղեկավարի ելույթը լսելու համար մնացել են մի քանի դիվանագետ, այդ թվում՝ դիվանագետներ Սիրիայից, Վենեսուելայից և Չինաստանից, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ-ում ՌԴ դեսպան, Սերգեյ Լավրովի նախկին տեղակալ Գենադի Գատիլովը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն անձամբ չի մասնակցել հանդիպմանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԵՄ իշխանությունները արգելափակել են Ռուսաստանից դուրս թռչելու իր հնարավորությունը։

Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Միշել Թեյլորն ընդգծել է. «Ռուսական այս ագրեսիվ պատերազմը խորը հետևանքներ կունենա Ուկրաինայում և Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի վրա, և Ռուսաստանի ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն»:

XS
SM
MD
LG