Մատչելի հղումներ

Բլինքենն ու Օսթինը զրուցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ


ԱՄՆ պետքարտուղարությւոնը տեղեկացնում է, որ այս գիշեր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ Ռուսաստանի կանխամտածված, չհրահրված և չհիիմնավորված հարձակումն Ուկրաինայի վրա դատապարտելու և Դաշինքի համակարգված պատասխանը քննարկելու համար: Պետքարտուղարը և դաշինքի գլխավոր քարտուղարը քննարկել են նաև հետագա քայլերը՝ դաշնակիցների տարածքի անվտանգությունն ապահովելու համար, հատկապես ՆԱՏՕ-ի Արևելյան թևում: Պետքարտուղար Բլինկենն ընդգծել է ԱՄՆ-ի միանշանակ հավատարմությունը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին:

XS
SM
MD
LG