Մատչելի հղումներ

ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, Ուկրաինայի զինված ուժերի օդային բազաների ռազմական ենթակառուցվածքները դուրս են բերվել շարքից, իսկ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս ռուսական ստորաբաժանումներին:

Այս տեղեկությունը հակասում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ երկրի օդուժը հետ է մղում ռուսական կողմի հարձակումները, իսկ զինվորականները զբաղեցրել և պաշտպանում են պաշտպանական դիրքերը: Ռուսական ռազամակն գերատեսչության հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իրավիճակը որակել է «վերահսկելի»:

XS
SM
MD
LG