Մատչելի հղումներ

 
Պեկինի Օլիմպիական խաղերում քաղաքականությունը, տնտեսությունը եւ մարզական կրքերը

Պեկինի Օլիմպիական խաղերում քաղաքականությունը, տնտեսությունը եւ մարզական կրքերը


Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցում են 91 երկրներ՝ ընդհանուր առմամբ 109 իրադարձություններով՝ 15 մարզաձևերում:

Ինչպես ‘’Ասոշիեյթեդ փրես’’ գործակալությունն է հայտնում, Պեկինում օլիմպիական պաշտոնյաները խիստ կանոններ են սահմանել՝ կանխելու Covid-ի տարածումը։ Հանրությանը տոմսեր չեն վաճառվելու. Պեկինը հայտարարել է «փակ օղակի» համակարգի մասին, որտեղ մարզիկները և Օլիմպիական խաղերում ներգրավված այլ անձինք կաշխատեն, կմրցեն, կսնվեն և կքնեն՝ առանց լայն հասարակության հետ շփվելու: Պատվաստված բոլոր մասնակիցները կարող են ազատ տեղաշարժվել խաղերի հետ կապված տարածքներում հատուկ տրանսպորտային համակարգով: Չպատվաստված մարզիկները խաղերին ընդառաջ պետք է 21 օր անցկացնեն կարանտինում։ Ներքին և միջազգային մասնակիցները թեստավորվելու են ամեն օր։

Բայց COVID-19-ը Պեկինի Օլիմպիական խաղերի միակ խոչընդոտը չէ: Ըստ Washington Post-ի՝ միջազգային ակտիվիստների կոալիցիան ճնշում է գործադրել բոյկոտելու այն, ինչը նրանք անվանում են «#2022Ցեղասպանության Օլիմպիական խաղեր»՝ պատճառաբանելով Չինաստանի քաղաքականությունն ընդդեմ ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների:

Ինչպես ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին է ասել. «Բայդենի վարչակազմը չի ուղարկի որևէ դիվանագիտական կամ պաշտոնական ներկայացուցչություն Պեկին 2022-ի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին՝ հաշվի առնելով ՉԺՀ-ի կողմից շարունակվող ցեղասպանությունը, մարդկության դեմ Սինցզյանում հանցագործությունները և մարդու իրավունքների այլ խախտումներ»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը քննադատել է Պեկինի Օլիմպիական խաղերի քաղաքականացումը։

«Սպորտը քաղաքականության հետ կապ չունի. Օլիմպիական խաղերը հիանալի հավաք են բազմաթիվ մարզիկների և մարզասերների համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշման բեմահարթակ»:

Ինչպես Սմիթ քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Էնդրյու Զիմբալիսն է zoom-ի միջոցով ասում, «Աշխարհի երկրներն ու բազում ընկերություններ հսկայական ներդրումներ ունեն այս խաղերում, և ցանկանում են, որ Օլիմպիական խաղերը լավ անցնեն:

Զիմբալիստը, որը մի քանի գիրք է հրատարակել Օլիմպիական խաղերի տնտեսագիտության վերաբերյալ, նշում է, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի միջազգային շուկաներում, որտեղ չեն ցանկանում փչացնել Պեկինի հետ իրենց հարաբերությունները:

Վերլուծաբանների խոսքերով, հեռուստադիտողների մեծ մասը քաղաքական մտածելակերպ չի ցուցաբերում Օլիմպիական խաղերի ընթացքում: Նրանք այդ օրերին կենտրոնանում են սպոտային միջոցառումների, մրցապայքարի, իրենց սիրած մարզիկներին ու թիմերին երկրպագելու գործի վրա:

XS
SM
MD
LG