Մատչելի հղումներ

Կամ դիվանագիտական եղանակով խնդիրների լուծում, կամ պատերազմ` ծանր հետեւանքներով ու պատժամիջոցներով


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասում է, որ ԱՄՆ-ին չի հաջողվել լիաժեք պատասխան տալ Ուկրաինայի հարցով Մոսկվայի հիմնական մտահոգություններին, սակայն նա չի բացառել հետագա բանակցությունների հնարավորությունը:

Ռուսաստանը լուռ արձագանքով է ընդունում Ուկրաինայի վերաբերյալ անվտանգության իր մտահոգությունների շուրջ Վաշինգտոնի պատասխանին: Այս մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործանախարար նախարար Սերգեյ Լավրովը:

«Այն փաստը, որ կա արձագանք, ներշնչում է երկրորդական հարցերի շուրջ լուրջ խոսակցություն սկսելու հույսեր: Սակայն այս փաստաթղթում մեր հիմնական հարցին չի տրվել դրական պատասխան», ասել է Լավրովը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հնարավոր ռազմական հարցակման մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասել է, թե Զելենսկին իրավացի է, որ հարկավոր չէ մատնվել խուճապի: ‘’Մենք անում ենք ամեն ինչ, Մոսկվային հասկացնելու համար, որ կա երկու ճանապարհ` դիվանագիտություն և երկխոսություն, կամ ագրեսիա և դրանից բխող զանգվածային հետևանքներ’’, ասել է նա:

Ռուսաստանը շարունակում է պնդել, թե չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա և լարվածության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ համակարգում է յուրաքանչյուր քայլ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ՝ նախապատրաստելով ցավալի տնտեսական պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի, եթե Մոսկվան իրականացնի ներխուժում: Արեւմուտքը նման զարգացումների համար որպես պատժամիջոց է դիտարկում նաեւ Ռուսաստանից «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը կիսատ թողնելու հնարավորությունը:

Ինչպես պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդն է ասել.

«Հյուսիսային հոսք 2-ի հետ կապված մենք շարունակում ենք շատ լուրջ խոսակցություններ ունենալ մեր գերմանացի դաշնակիցների հետ: Այսօր ուզում եմ հստակ ասել. Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ն առաջ չի շարժվի։ »

Այսօր, երբ աշխարհը հետևում է Ռուսաստան-Ուկրաինա սահմանին զարգացող իրադարձություններին, Վաշինգտոնը հայտարարում է, որ հաջորդ քայլը Ռուսաստանի նախագահ Պուտինինն է:

Ինչպես ասում են, կամ դիվանագիտական եղանակով հարցերի լուծում, կամ պատերազմ` իր իսկ ծանր հետեւանքներով ու պատժամիջոցներով:

XS
SM
MD
LG