Մատչելի հղումներ

Լաս Վեգասում անցավ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավանդական միջոցառումը


Այս տարվա Consumer Electronics Show-ը, որն անցնում է Լաս Վեգասում, Նևադա նահանգում, ավելի փոքր էր COVID 19-ի պատճառով, բայց, ինչպես միշտ, այստեղ էին բազմաթիվ խոշոր տեխնոլոգիական հսկաներ

Հունվարի սկզբին Լաս Վեգասում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ այս տարվա Consumer Electronics Show-ուն: Ավելի քան 2000 մասնակիցներ եկել էին այստեղ՝ ցուցադրելու իրենց տեխնոլոգիական ձեռքբերումները:

Այս տարի Microsoft-ը, Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Lenovo-ն, General Motors-ը և որոշ այլ հսկաներ որոշեցին, որ մասնակցությունն անվտանգ չէ: Նրանց տեղերը, սակայն, գրավեցին փոքր ստարտափներ:

Այս տարի մեծ ուշադրություն է դարձվել Zero-G կոչվող ընկերության վրա, որի տեխնոլոգիան թույլ է տալիս մարդկանց զգալ զրոյական ձգողականություն։ Մեկ այլ կարևոր միտում, որը չի փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում, ավտոմատացումն է և արհեստական ինտելեկտը, հատկապես ավտոարդյունաբերության ոլորտում, ուր ներգրավված են BMW, Amazon և այլ խոշոր ընկերություններ:

Ցուցահանդեսին մի շարք ընկերություններ ներկայացրել են իրենց նորամուծությունները, որոնք կոչված են օգնելու մարդկանց վարել պարզ և առողջ ապրելակերպ։

Այս տարի ցուցահանդեսի որոշ փոքր ստարտափներ առաջարկեցին բարձր տեխնոլոգիական լուծումներ բնապահպանական խնդիրների համար: Այդպիսի օրինակներից է «Effa» ուկրաինական ընկերությունը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրում է եզակի մեկանգամյա օգտագործման թղթե ատամի խոզանակներ, որոնք 100% վերամշակելի են:

«Մենք միանգամյա օգտագործման ապրանքներ ենք պատրաստում, որոնք էկոլոգիապես մաքուր են: Մեր առաջին արտադրանքը միանգամյա օգտագործման և 100% վերամշակելի ատամի խոզանակն է և թղթե ածելին: Այստեղ մենք ցանկանում ենք գտնել նոր հաճախորդների, հանդիպել լրագրողների և համոզվել, որ մեր ստարտափը հայտնի է ամբողջ աշխարհում»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Դաշա Կիչուկը:

Ուկրաինական մեկ այլ ընկերություն էլ՝ Neverdark-ը, թույլ է տալիս օգտատերերին զգալ հատուկ ջերմություն՝ առանց իրենց բնակարանից դուրս գալու ի շնորհիվ իրենց նորարարության՝ բիոբուխարիի, որը ծուխ չի արտադրում, բայց ունի իրական կրակ:

Սովորաբար այստեղ ցուցահանդեսներին մասնակցում է ավելի քան 170,000 մարդ: Բայց այս տարի, համաճարակի պատճառով, մասնակիցների թիվը կազմում էր 40,000-ից մի փոքր ավելին: Չնայած դրան՝ ներկայացված գաղափարները նախկինի նման նույնքան մեծածավալ էին:

XS
SM
MD
LG