Մատչելի հղումներ

Ավստրալիայից վտարվելու մասին թենիսի աստղ Ջոկովիչի ճակատագիրը դեռեւս մնում է անորոշ


Տղամարդկանց առաջնության աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող թենիսիստ Նովակ Ջոկովիչի ճակատագիրը մնում է անորոշ, երբ նա սպասում է COVID-19-ի դեմ չպատվաստված լինելու պատճառով իրեն Ավստրալիայից վտարելու շուրջ այս երկրի կառավարության որոշմանը:

Սերբիան ներկայացնող թենիսի աստղը հինգշաբթի օրն է մարզումների համար վերադարձել Մելբուրնի մարզահրապարակ: Մինչ այդ նա ճանաչվել էր Ավստրալիայի բաց առաջնության գալիք մրցաշարում լավագույն մարզիկը:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի նկատմամբ նրա բացահայտ թերահավատ կեցվածքն ու վարքագիծը դարձել էին անցյալ շաբաթ Մելբուրն ժամանելուն պես նրան կալանավայր տեղափոխելու պատճառ, չնայած մինչեւ Ավստրալիա մեկնելը բժշկական ուսումնասիրության ենթարկվելու փաստին: Նրա մուտքն Ավստրալիա դարձել էր այս երկրում հասարակական դժգոհության պատճառ, երկիր, որը ներկա պահին պայքարում է կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի արագ տարածման դեմ:

Երկուշաբթի օրն անցկացված դատական նիստի ժամանակ դատավորը չեղարկել էր նրա մուտքը մերժելու մասին կառավարության որոշումը եւ նրան էր վերադարձրել մուտքի արտոնագիրը: Սակայն Ավստրալիայից նրան վտարելու մասին վերջնական որոշում կարող է կայացնել ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոքը:

Ջոկովիչը չորեքշաբթի օրը տարածել է հայտարարություն, որում ասվում է, թե իր օգնականները սխալ են թույլ տվել, երբ ասել են, թե ինքը, մինչեւ Մելբուրն մեկնելը, որեւէ տեղ չի այցելել նախորդ 14 օրերի ընթացքում: Ըստ ստացված տեղեկությունների, նա մեկնել է Սերբիա և Իսպանիա:

Ջոկովիչը նաև ասել է, թե չի իմացել, որ COVID-19-ի թեստը դեկտեմբերի 16-ին տվել է դրական պատասխան, եւ նշել է, որ այդ մասին իմացել է հաջորդ օրը, երբ Բելգրադում մասնակցել է երեխաներին պարգեւատրելու մի հանդեսի:

Նա նաև ընդունել է, թեստի պատասխանն իմանալուց հետո, ամսագրերից մեկին հարցազրույց տալու պայմանավորվածությունը չչեղարկելու իր սխալ որոշումը:

XS
SM
MD
LG