Քաղաքի աշխատակիցները մաքրում են փողոցները՝ այստեղից հեռացնելով այրված մեքենաներն ու բողոքների արդյուքում գոյացած աղբը: Խանութների մեծ մասը վերաբացվեցին, հասարակական տրանսպորտը և կանոնավոր երթևեկությունը վերականգնվեցին: Կրկին սկսեց գործել համացանցը՝ օրեր շարունակ անջատված լինելուց հետո, գրում է Ռոյթերս գործակալությունը:
Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող հրապարակը շարունակում է ուժեղացված ձևով վերահսկվել ուժայինների կողմից: Այն փակ է հանրության համար. ոստիկաններն անցակետերում խուզարկում են ավտոմեքենաները։
Երկուշաբթի օրը հայտարարվել է սգո օր` ի հիշատակ ցույցերի ու բախումների ժամանակ արձանագրված զոհերի։
Ռուսական և տեղական լրատվամիջոցները հաղորդում են 164 զոհի մասին: Առողջապահության նախարարությունն ու ոստիկանությունը չեն հաստատել այդ թիվը, սոցցանցերից ջնջվել է այդ մասին նախնական հաղորդագրությունը:
Մոսկվայում մարդիկ շարունակում են ծաղիկներ բերել Ղազախստանի դեսպանատան առջև՝ հարգանքի տուրք մատուցելով Ղազախստանում բախումների արդյունքում զոհվածներին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի օրը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է, որ իր երկիրը դիմակայել է «պետական հեղաշրջման փորձին»։
Facebook Forum