Մատչելի հղումներ

Միջուկային տերությունների ‘’հնգյակը’’ ընդգծում է միջուկային պատերազմի անթույլատրելիությունը


Երկուշաբթի օրը Վիեննայում, ամանորյա արձակուրդների ընդմիջումից հետո վերսկսվում են 2015 թվականի միջազգային համաձայնագրին վերադառնալու շուրջ բանակցությունները, ըստ որի սահմանափակվում է Իրանի միջուկային ծրագիրը, ինչի դիմաց չեղարկվում են այս երկրի նկատամամբ գործող պատժամիջոցները:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բանակցությունները «մտնում են խորը փուլ»: Թեև ԱՄՆ-ը և Իրանը որոշակի առաջընթաց են արձանագրել իրենց ճանապարհին, իրանական կողմը դեմ է արտահայտվել Վաշինգտոնի «մաքսիմալիստական պահանջներին»: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը անցյալ շաբաթ ասել էր, թե դեռ վաղ է ենթադրել, որ Իրանը ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերի բանակցությունների ընթացիկ փուլում։

Ապրիլին ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների մեկնարկից ի վեր, 2015-ի միջուկային համաձայնագիրը ստորագրած այլ երկրներ հանդես են եկել որպես միջնորդներ ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։

Դրանից հետո Իրանը հրաժարվել էր համաձայնագրով ստանձնած պարտավորություններից՝ սկսելով ուրանի պաշարներ կուտակել թույլատրված սահմաններից դուրս, հարստացնել այն մինչև ավելի բարձր մակարդակներ և օգտագործել ավելի բարդ ցենտրիֆուգներ:

Ֆրանսիան ուրբաթ օրը դատապարտել է իրանական արբանյակային հրթիռի վերջին արձակումը` ասելով, որ այդ քայլը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ֆրանսիան ընդգծել է, որ Թեհրանի գործողությունները «առավել ցավալի են», քանի որ դրանք կատարվել են այն ժամանակ, երբ առաջընթաց է գրանցվել Վիեննայի բանակցություններում։

XS
SM
MD
LG