Մատչելի հղումներ

Ամանորի նախօրեին Կոլորադոյում անտառային լայնածավալ հրդեհներ են սկսվել


ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները` քամուց արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով: Միայն ուրբաթ օրվա տվյալներով, այստեղ այրվել է ավելի քան 580 տուն, հյուրանոց և առևտրի կենտրոններ:

Հրդեհի պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել օգնոթյան հասած մի քանի անձինք:

Բոլդերի մարզի ոստիկանապետ Ջո Փելլին ասել է, որ կարող են լինել ավելի մեծ թվով վիրավորներ: Չի բացառվում մահվան դեպքերի արձանագրումը, երբ քամիները շարունակում են փչել ժամում 169 կմ արագությամբ: Ոստիականապետի խոսքերով, քամու նման արագության պայմաններում պարզապես անհնար է հրշեջ գործողություններ իրականացնելը:

XS
SM
MD
LG