Մատչելի հղումներ

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից


ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերիների Ադրբեջանից Հայաստան վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին, և կոչ է արել արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:

"Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան",-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:

XS
SM
MD
LG