Մատչելի հղումներ

Բլինքեն. «Ռուս ժողովուրդն արժանի է լավագույնին».


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ‘’Մեմորիալ’’ միջազգային հաստատությունը փակելու մասին Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենահին և ամենամեծ հարգանքը վայելող հետազոտական և իրավապաշտպան կազմակերպություններից մեկը:

Իր հայտարարության մեջ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ երեք տասնամյակ ‘’Մեմորիալ’’-ի հետազոտողները անխոնջ կերպով աշխատել են վերականգնելու խորհրդային բռնաճնշումների միլիոնավոր զոհերի անուններն ու պատմությունները՝ օգնելով վերականգնել պատմական արդարությունը։

Միջազգային ‘’Մեմորիալ’’ հաստատության փակմանը նախորդել են Ռուսաստանում անկախ քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ժողովրդավարության

ջատագով ակտիվիստների իրավունքների կրճատմանն ուղղված քայլեր:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր բռնաճնշումների են ենթարկվել խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքները իրացնելու համար», ասել է Բլինքենը:

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգությամբ հետևել քույր կազմակերպության՝ «Մեմորիալ մարդու իրավունքների կենտրոնի» փակմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին։

«Memorial International-ի և Memorial Human Rights Center-ի նկատմամբ հալածանքները վիրավորանք են նրանց վեհ առաքելության և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար», - ասել է Բլինքենը: «Ռուս ժողովուրդը և միլիոնավոր մարդկանց հիշողությունը, ովքեր տուժել են խորհրդային ժամանակաշրջանի բռնաճնշումներից, ավելի լավին են արժանի»։

XS
SM
MD
LG