Մատչելի հղումներ

‘’Թալիբներին երբեք չպետք է հավատալ’’, ասում է Աֆղանստանի բանակի նախկին սպան


Աֆղանստանի բանակի նախկին սպա Շայստա Խանը և նրա ընտանիքը նոր են ժամանել Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաք: Նրանք շատ են ցավում, որ այն բանի համար, որ Աֆղանստանն ի վերջո անցավ Թալիբանին:

« Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ մենք հանում էինք մեր զինվորական համազգեստը», ասում է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական թվերո 300 հազար թվակազմ ունեցող Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը՝մի քանի շաբաթվա ընթացքում փլուզվեցին թալիբների առաջխաղացման արդյունքում:

Թալիբները համընդհանուր համաներում են շնորհել կառավարության նախկին աշխատակիցներին, այդ թվում՝ անվտանգության ուժերին։ Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները թալիբներին մեղադրում են արտադատական սպանությունների և մարդկանց անհետացումների մեջ:

«Նույնիսկ հիմա թալիբները կսպանեին մեկին, ով աշխատել է կառավարության հետ՝ որպես զինվորական կամ որպես պետական ծառայող», ասում է նա։

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Աֆղանստանը կանգնած է մարդու իրավունքների խորը ճգնաժամի առջև, և որ թալիբների օրոք կտրուկ ավելացել են այստեղ արտադատական սպանությունները:

‘’Թալիբներին երբեք պետք չէ հավատալ’’, ասում են նրանք, ովքեր երկար են շփումներ ունեցել ռազմատենչ այս խմբավորման հետ:

XS
SM
MD
LG