Մատչելի հղումներ

30 տարի առաջ ղարաբաղյան պայքարը ձեռնոց նետեց Մոսկվային


FILE - A man puts on a protective face mask as he stands with another person in a deserted Red Square in Moscow, Russia, Oct. 28, 2021.

Ավելի քան երեսուն տարի առաջ դեռեւս Խորհրդային Միության ժամանակ սկսված ղարաբաղյան եւ այլ ազգային խնդիրներն ուղիղ ձեռնոց էին` նետված ԽՍՀՄ-ին՝ հարցականի տակ դնելով Մոսկվայի իշխանությունը: Այս մասին, պատասխանելով "Ամերիկայի Ձայն"-ի հարցին, նշել էին Վաշինգտոնի Ուիլսոնի Կենտրոնում անցած քննարկման մասնակիցները:

Փորձառու դիվանագետ, ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Քոլլինզի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման ոչ թե պատճառն էր, այլ՝ "հիվանդության" ախտանշանը.

"Դա ախտանշան էր, որը եկել էր վկայելու այն փաստը, որ պետությունն այլեւս ներուժ չունի քաղաքական կայունություն ապահովելու համար: Խորհրդային Միության նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը սուր խնդիր չէր, նման հարցերը կարգավորվում էին շատ բիրտ եւ արագ: Սակայն, երբ ավելի քան երեք տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը սրվեց, սա այլեւս խնդիր էր, որի չկարգավորված մնալն ակնհայտ մարտահրավեր էր Խորհրդային Միության կենտրոնական իշխանությանը":

Քննարկմանը մասնակցող Բորիս Ելցինի ժամանակաշրջանի ՌԴ նախկին արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւն, իր կողմից պատասխանելով "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայությանը, նշեց՝ խորհրդային Ռուսաստանում դեռեւս ցարական շրջանից մնացած ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը գրեթե անփոփոխ էր մնացել, իսկ Ստալինն այն է՛լ ավելի խստացրեց.

"Եկեք չմոռանանք, որ այդուհանդերձ արդեն փլուզվող Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների կողմից ազգային շարժումները զսպելու արյունալի փորձեր էին արվել, եւ Գորբաչովի դերն այստեղ շատ հակասական ու երկակի է: Նա այդ արյունոտ իրադարձություններից հետո սկսեց հայտարարել, որ իբր տեղյակ չի եղել ուժի կիրառման դեպքերի մասին, որ նրան չէին զեկուցել, ինչը կենտրոնացված Խորհրդային Միության պայմաններում անհնար էր":

Անդրադառնալով հարցին, թե ինչու Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն ելցինյան Ռուսաստանին չհաջողվեց հաջողության հասնել ժողովրդավարության հաստատման հարցում՝ Կոզիրեւն ընդգծում է՝ խնդիրը երկրի վերնախավն էր.

"Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել, սակայն, ռուսական վերնախավի հսկայական մասը չէր բարեփոխվել, ընդհակառակը՝ շարունակում էր հին հայեցակարգերից կառչած մնալ, ըստ որոնց Ռուսաստանը միշտ Արեւմուտքի թշնամին է":

Այժմ, Ռուսաստանում հաղթանակ տոնելուց հետո այդ հին խորհրդային մտածելակերպով վերնախավը փորձում է խոչընդոտել նախկին խորհրդային երկրների ժողովրդավարացումը նաեւ, համոզված է Կոզիրեւը:

Պատասխանելով Խորհրդային Միության փլուզման պատճառներին վերաբերող հարցին՝ Ջեյմս Քոլլինզը երեք հիմնական պատճառ է առանձնացնում:

Նրա խոսքով, Խորհրդային Միությանպետական մարմինները չէին կարող գոյատեւել առանց Կոմունիստական կուսակցության գերակայության. ԽՍՀՄ քաղաքական կառույցները ստեղծված էին Կոմկուսի կողմից միայն կառավարվելու, իսկ պետական մարմինները՝ Կոմկուսի որոշումները կյանքի կոչելու համար: Ուստի, երբ Կոմունիստական կուսակցության միապետությունն ավարտվեց, կորավ երկրի այդ կարեւոր միջուկն, առանց որի ԽՍՀՄ-ն այլեւս չէր կարող գոյատեւել: Իր դերը խողաց նաեւ տնտեսական աղետը՝ ստիպելով մարդկանց կորցնել հավատը խորհրդային իշխանությունների կարողությունների նկատմամբ, ստիպելով ազգային հանրապետություններին տեղերում փորձել սեփական ապագան կառավարել ինքնուրույն:

30 տարի առաջ ղարաբաղյան պայքարը ձեռնոց նետեց Մոսկվային
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

XS
SM
MD
LG