Մատչելի հղումներ

Նոր սահմանափակումներ եւ բողոքի նոր ալիք. Իսկ օմիկրոնը շարունակում է տարածվել


Բնակչության մի հատվածը բողոքում է պատվաստումների պարտադրանքի դեմ: Լոնդոնում նրանց կողմից անցկացված ցույցերը վերածվել են բռնության: Մոտ հինգ հազարանոց ամբոխից ցուցարարները շրջապատել են ոստիկաններին խորհրդարանի հրապարակի մոտ: Ոմանք կրում էին ցուցանակներ, որոնց վրա գրված էր՝ «Ո՛չ հարկադիր պատվաստումներին» և «Այս ամենը ստի մի փաթեթ է»:

Ինչպես Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն է ասել, իշխանություններին շատ է անհանգստացնում omicron ենթատեսակի հսկայական աճը: ‘’Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունեցել ենք ամենաշմեծ թվով նոր դեպքերը համաճարակի սկսվելուց ի վեր՝ ավելի քան 26,000’’, ասել է նա:

Սահմանափակումների հերթական խստացման պատճառով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

եվրոպական այլ խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բարսելոնն ու Փարիզը: Նիդեռլանդներում հայտարարվել է ամբողջական արգելափակման մասին:

Կիրակի օրն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գլխավոր բժշկական խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ABC-ի «Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ մոտավորապես 50 միլիոն չպատվաստված ամերիկացիները կարող են ծանր բեռ դառնալ վիրուսից հյուծված առողջապահական համակարգի համար:

‘’Շատ հավանական է, որ երկրի որոշ հատվածներում հիվանդանոցները չբավականացնեն’’, ասել է նա ու շեշտել այն հանգամանքը, որ ‘’առողջապահական աշխատողներն արդեն ուժասպառ են լինում»։

Կենտրոնական Անգլիայի New Cross հիվանդանոցի անձնակազմը նույն մտահոգությունն ունի:

Ինչպես բուժքույրերն են ասում SKY հեռուսակայանին.

‘’Սկզբում բոլորը լի էին էներգիայով։ Ժամանակի հետ թվում է, որ այս ամենը վերջ չունի’’:

New Cross-ի որոշ հիվանդներ լիովին պատվաստված են, ինչը վկայում է օմիկրոնի արագ տարածման հանգամանքի մասին:

Միացյալ Թագավորությունն անցած ուրբաթ օրը սահմանեց երրորդ ռեկորդը, երբ գրանցվեց վարակի ավելի քան 93,000 դեպք: Նյու Յորք քաղաքը հաղորդում է մեկ օրվա ընթացքում հունվար ամսից գրանցած իր ամենաբարձր թիվը: Մեկ օրվա ընթացքում այստեղ հաստատվել է նոր 21,000 դեպք:

XS
SM
MD
LG