Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Փերլ Հարբորի տարելիցին հիշում են հարձակման զոհերին 


Դեկտեմբերի 7, 1941 թվական, Փերլ Հարբորի ռազմակայանի վրա հարձակում

«Դեկտեմբերի 7, 1941 թվական. անարգալից տարեթիվ», այսպես էր ժամանակին այս օրը բնութագրել ԱՄՆ-ի նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը՝ անդրադառնալով Ճապոնիայի կողմից Հավայան կղզիներում ամերիկյան ռազմածովային Փերլ Հարբորի ռազմակայանի վրա հարձակումը

Երեքշաբթի օրը լրանում է ամերիկյան խաղաղօվկիանոսային նավատորմի վրա կատարված անսպասելի հարձակման 80-րդ տարելիցը, որի հետևանքով մոտ երկու ժամում զոհվեցին ավելի քան 2400 զինծառայողներ և քաղաքացիական անձինք, վիրավորվեց մոտ 1000 մարդ, վնասվեցին կամ ոչնչացվեց գրեթե 20 նավ և ավելի քան 300 ինքնաթիռ: Փերլ Հարբորից փրկված 101-ամյա Քաս Ֆիլիպսը իր հարցազրույցում ասում է. «Այդ ժամանակ ես 21 տարեկան էի»: 101-ամյա Դեյվիդ Ռասելն էլ փրկվել է՝ մի կերպ իրեն գցելով նավի վրա:

Հաջորդ օրը նախագահ Ռուզվելտը դիմեց Կոնգրեսին՝ Ճապոնիային պատերազմ հայտարարելու հարցով, և օրենսդիրները հավանություն տվեցին այդ քայլին: Ընդամենը երեք օր անց Գերմանիան և Իտալիան՝ Ճապոնիայի դաշնակիցները, պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին, և ԱՄՆ-ը ներքաշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որն այդ օրերին արդեն երկու տարի ընթանում էր Եվրոպայում:

Երեքշաբթի օրը ԱՄՆ զինվորականները վերահուղարկավորում են Փերլ Հարբորում USS Oklahoma-ի հարձակման ժամանակ զոհված զինծառայողների աճյունները, որին նախորդել էր աճյունների նույնականացման մեկամյա նախաձեռնությունը: Հուղարկավորությունները տեղի կունենան Հոնոլուլուի խաղաղօվկիանոսային գերեզմանատանը:

Պենտագոնը հայտնաբերել էր նավի մոտ 400 զինծառայողների աճյուններ, որոնց հնարավոր եղավ ԴՆԹ տեխնոլոգիաների և ատամնաբուժական գրառումների օգնությամբ նույնականացնել: Միայն 33 մարդու աճյուն չի հաջողվել նույնականացնել, ասված է The Washington Post-ի հրապարակման մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG