Մատչելի հղումներ

Պատվաստման խնդիրը՝ հասարակական պառակտման ներքո


Համաճարակի ժամանակ կյանքը չափազանց սթրեսային է և լի մարտահրավերներով: Պատվաստվածների և չպատվաստվածների միջև տարաձայնություններն էլ ավելի են սթրեսային դարձրել վերջին երկու տարիները

Անցած երկու տարվա ընթացքում COVID-ի դեմ պատվաստանյութ ստանալը դարձավ ամերիկացիների միջև տարաձայնության առարկա, ասում է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրող Կարինե Բաֆրաջյանը::

Կան ինտերնատային հարթակներ, որտեղ ամոթի սյեունին են գամում նրանց, ովքեր հրաժարվել են պատվաստվելուց: Մյուս կողմից հայտնի է, որ բռնության սպառնալիքներ են հնչեցվել պատվաստանյութերի պաշտպանների և հանրային առողջության փորձագետների հասցեին, որոնց թվում է նաև Էնթոնի Ֆաուչին:

Փաստը մնում է փաստ, սակայն, որ COVID-19-ը ամենաուժեղ հարված է հասցնում չպատվաստվածներին: Բայց այդ փաստը կարծես թե որևէ կերպ չի արձանագրվում:

«Այն, ինչ մենք տեսնում ենք վիրուսի հետ կապված, խիստ քաղաքականացված թեմա է, որը բորբոքում է մարդկանց տրամադրությունները՝ խմբավորելով նրանց: Եվ գերիշխող ձևերից մեկը, որով մարդիկ էմոցիոնալ կերպով արձագանքում են իրենց խմբից դուրս գտնվող անձանց տառապանքների նկատմամբ որևէ կարեկցանքի բացակայությունն է, իսկ ծայրահեղ դեպքում, նույնիսկ, հաճույքի զգացման դրսևորում խմբից դուրս անդամների ցավի նկատմամբ»,- ասում է Claremont McKenna քոլեջի հոգեբանության պրոֆեսոր Պիեռկարլո Վալդեսոլոն:

Մերիլենդի թոշակառու Լինդա Մերսերը ի սկզբանե դեմ էր COVID-19 պատվաստանյութ ստանալուն: Նա ասում է, որ իր մտահոգությունն առաջացել է պատվաստանյութի մշակման շտապողականությունից, հարազատներից ու նախկին գործընկերներից, որոնք կիսում էին նրա թերահավատությունը: Բայց դա փոխվեց 2021 թվականի կեսերին, երբ Մերսերը հիվանդացավ կորոնավիրուսով։

Մերսերը մի քանի շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Ապաքինվելուց հետո նա և նրա ընտանիքը պատվաստվեցին:

«Դա ինձ ստիպեց մտածել, որ անհրաժշետ է պատվաստվել, որովհետև եթե պատվաստանյութը կարող է փրկել այնպիսի հիվանդությունից, որով ես հիվանդացա, ապա կնախընտրեմ պատվաստվելը, քան նորից վարակվել COVID-ով»,- ասում է Մերսերը:

Մասնագետներն ասում են, որ Մերսերի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես պատվաստանյութի հակառակորդները կարող են փոխել իրենց հայացքները: Համենայն դեպս հոգեբանական տեսանկյունից տրամաբանական է, որ հակապատվաստվողները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն իրենց համախոհի պատմությանը, քան նորություններին նրա մասին, թե օրական քանի մարդ է մահանում COVID-ից կամ որքան արդյունավետ է պատվաստանյութը, պնդում է պրոֆեսոր Վալդեսոլոն:

Բրիգամ Յանգի համալսարանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձնական պատմություններն ավելի շատ են նպաստում պատվաստումներին, քան անդեմ վիճակագրությունը: Փորձի ժամանակ ուսանողները, ովքեր դեմ էին պատվաստանյութին, հարցազրույց վերցրեցին այն մարդկանցից, ովքեր հիվանդացել են: Ի վերջո, ուսանողների մոտավորապես 70%-ը փոխել է իր կարծիքը պատվաստումների վերաբերյալ: Փորձագետներն ասում են, որ սա հուշում է, որ կրթությունն ավելի մեծ նշանակություն ունի պատվաստման նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար, քան` հանրային քննադատությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG