Մատչելի հղումներ

Բայդենի մոտ հեռացված ուռուցքը բարորակ է, բայց կարող է լինել նախաքաղցկեղային


Նախագահի բժիշկը, սակայն, ասում է, որ այժմ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չկա, նշում է Ռոյթերսը

Անցյալ շաբաթ կոլոնոսկոպիայի ժամանակ բժիշկները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացրեցին բարորակ, դանդաղ աճող ուռուցք, որը սակայն ենթադրաբար նախաքաղցկեղային է: Ըստ Սպիտակ տան բժիշկների՝ ներկա պահին որևէ լրացուցիչ գործողության կարիք չկա:

Պոլիպը կամ բարորակ ուռուցքը որակվել է որպես տուբուլյար ադենոմա, որը նման է 2008 թվականին Բայդենի մոտ հեռացված նմանատիպ պոլիպի, ասված է բժիշկ Քևին Օ'Քոնորի երեքշաբթի օրվա նամակում:

Նա ասում է, որ նախագահին խորհուրդ է տրվում 7-10 տարի հետո կրկնել կոլոնոսկոպիան: Բացի կոլոնոսկոպիայից, Բայդենը ենթարկվել է ֆիզիկական վիրահատության, և Օ'Քոնորն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախագահը «առողջ է», «եռանդուն» և ունակ է կատարել իր պարտականությունները:

79-ամյա Բայդենը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնած ամենատարեց պաշտոնյան է։

Facebook Forum

XS
SM
MD
LG