Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով սոցիալ-դեմոկրատները զբաղեցրել են առաջին տեղը՝ առաջ անցնելով քրիստոնեա-դեմոկրատներից, որոնց հետ այժմ կառավարություն են կազմում։ Նոր կոալիցիայում սոցիալ-դեմոկրատների հետ միասին կներառվեն Կանաչները և Ազատ դեմոկրատական կուսակցությունը, հայտնում է DPA գործակալությունը։
Բունդեսթագի ընտրությունները կայացել են սեպտեմբերի վերջին։ Գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների դաշինքը կորցրել է խորհրդարանում 48 մանդատ, իսկ սոցիալ-դեմոկրատները ստացել են ավելի շատ մանդատներ, քան ունեին նախկինում ՝ 53 մանդատ։
Մերկելի լիազորությունները պաշտոնապես ավարտվել են, սակայն նա շարունակում է կատարել կանցլերի պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։
Facebook Forum