Մատչելի հղումներ

Աֆղանստանը` սովի եւ միջազգային համայնքի օգնությունը ստանալու խնդիրների առջեւ


Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմաս Ուեսթը հաջորդ շաբաթ կմեկնի Դոհա, Քաթար՝ հանդիպելու թալիբների առաջնորդների հետ։ Ուեսթն ասել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է երկրում հումանիտար ճգնաժամով:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն՝ Աֆղանստանում գրեթե 24 միլիոն մարդ կամ բնակչության 60%-ը տառապում է ծանր սովից:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Ուեսթը Թալիբանի առաջնորդների հետ երկշաբաթյա հանդիպումների ընթացքում քննարկելու է հակաահաբեկչությանը և մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր:

«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում Ուեսթն ասել է, որ Աֆղանստանի հումանիտար ճգնաժամի վատթարացումը մեծապես կապված է միջազգային օգնության կորստի հետ: Աֆղանստանի տնտեսությունը 20 տարվա ընթացքում մեծապես կախված է եղել այդ օգնությունից։

«Նախկին կառավարության պետական ծախսերի մոտ 75%-ը ֆինանսավորվել են օտարերկրյա դոնորների միջոցով. Երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 40%-ը ֆինանսավորվել է օտարերկրյա դոնորների կողմից: Մեր դաշնակիցների միջոցով թալիբների հետ շփումների ընթացքում մենք նրանց հստակ տեղեկացրել էինք, որ եթե ընտրեն ռազմական ճանապարհով իշխանությունը վերցնելու ուղին, այդ օգնությունը կդադարի: Եվ դա այն է, ինչ տեսնում ենք այսօր», ասել է նա։

Անցյալ շաբաթ Թալիբանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ էր արել ԱՄՆ-ի Կոնգրեսին ազատ արձակել Աֆղանստանի ակտիվները, որոնք սառեցվել էին թալիբների կողմից երկիրը գրավվելուց հետո: Նա ասել է, որ երկրում տնտեսական թշվառությունը կարող է դառնալ զանգվածային արտագաղթի պատճառ եւ խորացնել փախստականների խնդիրը:

Ուեսթն, ի պատասխան հայտատարել է, որ ԱՄՆ-ում և այլ երկրներում սառեցված օգնությունը ստանալն այնքան էլ դյուրին գործ չէ, ինչպես մտածում են թալիբները:

Նրա խոսքերով, այդ հարցում կան իրավական պատճառներ, ինչպես նաեւ դատական խնդիրներ:

Այս ընթացքում Թալիբանը փորձում է ցույց տալ միջազգային համայնքին, որ այստեղ գրանցվում է մարդու իրավունքները հարգելու հարցում առաջընթաց: Ապացույցը երկրի մեծությամբ երրորդ քաղաք Հերաթն է, որտեղ վերաբացվել են 7-ից 12-րդ դասարանների աղջիկների համար նախատեսված դպրոցները:

XS
SM
MD
LG