Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ


Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին, ուր նշել է երկու նավեր, որոնց նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ 2019 թվականի Էներգետիկ անվտանգության եվրոպական ակտի (PEESA) համաձայն: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Զեկույցում նշվում են երկու նավերի և Ռուսաստանին առնչվող Transadria ընկերության անունները, որոնք կապված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ: Transadria ընկերությունը պատժամիջոցների կենթարկվի PEESA-ի հիման վրա, և նրա Marlin անունը կրող նավը կճանաչվի որպես բռնագրավված սեփականություն», - ասել է պետքարտուղարը:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարին։ Հաշվի առնելով այսօրվա գործողությունները՝ վարչակազմն արդեն պատժամիջոցներ էկիրառել 8 անձանց նկատմամբ և բացահայտել 17 նավ, որոնք համարվում են արգելափակված սեփականություն՝ PEESA-ի հիման վրա»։

«Մինչ վարչակազմը շարունակում է ընդդիմանալ «Հյուսիսային հոսք 2» գազատարին, այդ թվում՝ մեր պատժամիջոցների միջոցով, մենք շարունակում ենք աշխատել Գերմանիայի և այլ դաշնակիցների ու գործընկերների հետ՝ մեղմելու գազատարի վտանգները Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների համար՝ձգտելով հակազդել Ռուսաստանի գործողություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»,- ասել է Բլինքենը։

Facebook Forum

XS
SM
MD
LG