Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Չինաստանը` Աֆրիկայում


Տնտեսագետներն ասում են, որ Աֆրիկայում Չինաստանի ներդրումների մոդելը ստանում է հանրային աջակցություն չնայած այն պարտքի բեռին, որը այն դնում է շատ երկրների վրա։ Տնտեսական փորձագետների և տեղացիների կարծիքով՝ ԱՄՆ-ի բազմամիլիարդանոց ներդրումները Աֆրիկայում ավելի քիչ տեսանելի են և ավելի քիչ ազդեցություն են թողնում մարդկանց առօրյա կյանքի վրա։

Քեթրին Կիուրայի էլեկտրոնային բիզնեսը Քենիայում հազարավորներից մեկն է, որը ապրանքներ է բաշխում ինչպես Չինաստանից, այնպես էլ արևմտյան երկրներից: Կիուրան ասում է, որ իր չինական ապրանքներն ամենաարագն են վաճառվում:

Էլեկտրոնիկան Աֆրիկայում չինական ընկերությունների ներդրումների թիրախային ոլորտն է: Տեղացիներն ասում են, որ նման ներդրումներն ուղղակիորեն ազդում են իրենց առօրյա կյանքի վրա:

«Շատ ապրանքներ, որոնք մենք տեսնում ենք խանութներում, Չինաստանից են: Պետական նախագծերը, որոնց մասին լսում ենք, նույնպես իրականացվում են չինացիների կողմից: Այսպիսով, չնայած Ամերիկան ներդրումներ է կատարում, մենք դրանք տեղում չենք տեսել, ասում են տեղացիները:

Իսկ տնտեսագետներն ասում են, որ օտարերկրյա երկրների ներդրման մոդելը առանցքային է Աֆրիկայում ազդեցության տեսանկյունից:

‘’Չինաստանը հետևում է ներդրումների ընթացքին այն երկրներում, որտեղ կատարում է այդ ներդրումները: Ի տարբերություն այլ վարկատուների, այն հետևում է իր նախագծերի ընթացքին ու գնահատում արդյունքը, երբեմն այդ վերահսկողությունը հասնում է նրան, որ այդ երկրներ է ուղարկում իր իսկ բանվորներին’’, ասում են տնտեսագետները:

Անցյալ շաբաթ Աֆրիկայի երեք երկրներ կատարած իր շրջագայության ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասաց, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում մայրցամաքում՝ առանց պարտքի ծանր պայմաններ պարտադրելու:

Ամերիկան այժմ Աֆրիկայի հետ տնտեսական կապերն ամրապնդելու ուղու վրա է, եւ այս երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով Սպիտակ տունը հայտարարել է, որ 2022 թվականին հյուրընկալելու է Աֆրիկայի առաջնորդների գագաթաժողով:

XS
SM
MD
LG