Մատչելի հղումներ

Բայդենը մտադիր է երկարաձգել Փաուելի ժամկետը Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում 


Թեկնածությունը ենթակա է հաստատման Սենատի կողմից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Ջերոմ Փաուելի թեկնածությունն առաջադրեց Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում երկրորդ քառամյա ժամկետի համար։

Նախագահը երկարաձգեց Փաուելի ժամկետը, ով ժամանակին նախագահ Թրամփի օրոք խիստ քննադատության էր ենթարկվել Դոնալդ Թրամփի կողմից։

Այսպիսով, Փաուելն այժմ հնարավորություն ունի ավարտին հասցնելու ԱՄՆ ֆինանսական և վարկային քաղաքականության ամենանշանակալի վերանայումը 1970-ականներից ի վեր:

Լեյլ Բրեյնարդը, ով համարվում էր Դաշնային պահուստային համակարգի նախագահի երկրորդ թեկնածուն, կդառնա պահուստային համակարգի փոխնախագահ, հայտնել են Սպիտակ տանը։

Ջերոմ Փաուելը 68 տարեկան է. Նրա թեկնածությունը ենթակա է հաստատման Սենատի կողմից, որն այժմ վերահսկում են դեմոկրատները։

Հանրապետական Փաուելին նման պաշտոնում պահելու նախագահի որոշումը դիտարկվում է որպես կադրային հարցերում ապակուսակցական մոտեցման օրինակ, և որոշ հանրապետական օրենսդիրներ արդեն աջակցություն են հայտնել այդ քայլին:

Facebook Forum

XS
SM
MD
LG