Մատչելի հղումներ

Նոր իրավիճակ` ներգաղթյալների հարցով լեհ-բելառուսական ճգնաժամում


Բելառուսի սահմանային գոտում գտնվող պահեստային տարածքում հանգրվանած ներգաղթյալները հերթ են կանգնում հեռախոսների լիցքավորման, լվացվելու և սնունդը տաքացնելու համար. Բելառուսի իշխանությունները վերացրել են Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ճամբարները

Այս օրերին գիշերային ժամերին ավելի շատ ներգաղթյալներ են գալիս այստեղ հերթագրվելու՝ այսպիսով միանալով մյուսներին, ովքեր այստեղ են եկել դեռևս չորեքշաբթի օրը:

Բելառուսի իշխանությունների կողմից ճամբարների վերացումը ռազմավարության փոփոխություն էր, որը կարող է մեղմել ճգնաժամը: Վերջին շաբաթների ընթացքում այն վերածվում էր Արևելք-Արևմուտք լուրջ առճակատման:

Հազարավոր ներգաղթյալներ, սակայն, շարունակում են մնալ Բելառուսի սահմանային անտառներում ծանր ու ցուրտ պայմաններում:

Եվրոպական երկրներն ամիսներ շարունակ Բելառուսին մեղադրում են ներգաղթյալների ճգնաժամ ստեղծելու մեջ, ըստ որի՝ Մինսկը նպաստում է, որպեսզի ներգաղթյալները ժամանեն Բելառուս և փորձեն հատել Լեհաստանի ու Լիտվայի սահմանը: Մինսկը, որին աջակցում է Մոսկվան, հերքում է այդ մեղադրանքները։

Facebook Forum

XS
SM
MD
LG