Մատչելի հղումներ

ԵԽ նախագահ Շառլ Միշելը դեէսկալացիայի ու կրակն անմիջապես դադարեցնելու կոչ է արել


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր էջում գրել է, որ սահմանային լարված իրավիճակի ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կոչ ենք անում շտապ դեէսկալացիայի և կրակը լիարժեք դադարեցնելու: Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է: Եվրոպական խորհուրդը հավատարիմ է լարվածության թուլացման համար գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»,- գրել է Շառլ Միշելը:

XS
SM
MD
LG