Մթերային ապրանքների, գազի, ավտոմեքենաների և, նույնիսկ, տների գները գրանցել են աճ. արդյուքում, սպառողները ավելի շատ են վճարում, իսկ ԱՄՆ տնտեսությունը փորձում է դուրս գալ կորոնավիրուսային համաճարակի ճգնաժամից:
Սղաճը բարձր է, և դա ազդում է ամերիկացիների գրպանի և նրանց ապագայի վրա, ասում է Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Բրայան Դիզը:
Բայդենի վարչակազմն ասում է, որ գների աճը պայմանավորված է համաճարակի պայմաններում մարդկանց աշխատանքի վերադարձնելու ջանքերի հետ: Սպիտակ տունը ընդգծում է մոտ 2 տրիլիոն դոլար արժողությամբ սոցիալական ծախսերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, որը ներառում է կլիմայի հետ կապված նախաձեռնություններ: Ներկայացուցիչների պալատը այս շաբաթ կարող է քվեարկություն անցկացնել օրինագծի շուրջ։
Մենք ցանկանում ենք բարելավել մեր տնտեսության արտադրողականությունը, ինչը փաստացի կզսպի գնաճի հետ կապված ճնշումը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց վերադարձնել աշխատանքային շուկա, ինչը ևս փաստացի կնվազեցնի գնային ճնշումը, ասում է Բրայան Դիզը:
Հանրապետական առաջնորդները, ովքեր դեմ են փաթեթին, ասում են, որ այն չափազանց թանկ է և միայն կնպաստի գնաճի մեծացմանը: Հանրապետական սենատոր Ջոն Բարասոյի կարծիքով, նախագծի ընդունմամբ գնաճը կշարունակվի, որի պատճառն է էներգետիկայի և կլիմայի մասին օրինագծում ներառված դրույթները, որոնք զգալի կբարձրացնեն էներգիայի ծախսերը սպառողների համար: Ամերիկացիներն առանց այն էլ արդեն բարձր գին են վճարում իրենց տների տաքացման, ավտոմեքենաների ու սննդամթերք գնելու համար, շեշտում է հանրապետական սենատորը:
Տնտեսական դժվարությունները ազդում են նախագահ Բայդենի վականիշի վրա: Ըստ Washington Post-ABC News-ի վերջին հարցման տվյալների, ամերիկացիների միայն 39 տոկոսն է հավանություն է տալիս նախագահ Բայդենի վարած տնտեսական քաղաքականությունը:
Facebook Forum