Մատչելի հղումներ

Ինչպես պայքարել ընդդեմ կորոնավիրուսի պատվաստումների կեղծ քարտերի տարածման


Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստացած անձինք դա ապացուցելու համար ԱՄՆ-ում ներկայացնում են ձեռքով լրացված փոքր չափսերի քարտեր: Դրանց վրա գրված են տվյալ մարդու անունն ու ազգանունը, ծննդյան թիվը եւ պատվաստանյութի անունը, ինչպես նաեւ պատվաստման փուլերը:

Այս քարտերը ժամանակին տրվեցին որպես տեղեկություն հայտնելու փաստաթուղթ, այլ ոչ թե զեղծարարությունները կանխելու գործիք: Այս մասին է հայտարարում ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը: Սակայն այսօր այս թուղթը դեռեւս կիրառվում է որպես պատվաստված լինելու ապացույց: Իսկ որքան մեծ թվով ընկերություններ են պահանջում պատվասված լինելու ապացույցներ, այնքան ավելի է մեծանում կեղծ քարտերի տարածումը:

Ինչպես նախարարությունից են հայտնում, եթե տարվա սկզբին ամեն օր ստացվում էր կեղծ քարտերի մասին հինգից վեց բողոք, այսօր դրանց թիվը հասնում 25-ի:

Կիբերանվտանգության փորձագետների խոսքերով էլ, այսօր համացանցում գրեթե ազատ կերպով են գործում կեղծ քարտեր տրամադրող էջերը:

Նրանց խոսքերով, նման կեղծ քարտեր տրամադրվում են Facebook-ի, Instagram-ի, Telegram-ի եւ WhatsApp-ի կայքերը որպես գովազդ օգտագործելով:

Ինչպես Check Point Software Technologies-ի փորձագետներն են ասում, դրանց համար պահանջվող գումարը կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ դաշնային կառավարությունը պահանջեց, որ դաշնային հաստատություններում աշխատող բոլոր անձինք լինեն քովիդ հիվանդության դեմ պատվաստված:

Պատվաստումների կեղծ քարտեր վաճառողների թիվն այս ընթացքում տասնապատկվել է, եւ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին գրանցված 1000 կայքէջերից այսօր դրանց թիվը հասել է 10.000-ի:

Ո՞րն է դրա դեմ պայքարի եղանակը: Ոչ միայն այդ կայքերի հիմնադիրներին պատժելը, այլ նաեւ, ըստ փորձագետների, համընդհանուր թվային քարտերի ստեղծումը, այնպես, ինչիպսիք գործում են եվրոպական մի շարք երկրներում:

XS
SM
MD
LG