Եվրամիությունը դիտարկում է Բելառուսի գլխավոր օդանավակայանի՝ «Մինսկի» դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ավիաընկերությունների համար միգրանտների տեղափոխումը դժվարացնելու նպատակով, հինգշաբթի օրը հայտնել են դիվանագիտական կորպուսի երկու ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ԵՄ-ը պաշտոնական Մինսկին մեղադրում է ներգաղթյալների ճգնաժամ ստեղծելու մեջ, ըստ որի՝ Մինսկը վերջիններիս Բելառուս ժամանելուց հետո դրդում է հատել սահմանը Լեհաստանի և ԵՄ այլ հարևան անդամ երկրների հետ՝ ի պատասխան Եվրամիության կողմից Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների։
Հինգշաբթի օրը Բելառուսի և Լեհաստանի սահմանին ներգաղթյալների թիվը շարունակել է աճել։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ավարտում է պատժամիջոցների նոր փուլի նախապատրաստումը Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների և պետական Belavia ավիաընկերության դեմ։ Դիվանագետներից մեկի խոսքով՝ այս պատժամիջոցները կարող են հաստատվել հաջորդ շաբաթ։
Դիվանագիտական այլ աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ ԵՄ-ը դիտարկում է ակտիվների սառեցման և ճանապարհորդությունների արգելքի հնարավորություններ: Խոսքը, մասնավորապես, ԵՄ երկրների ընկերությունների համար «Մինսկ» ազգային օդանավակայանին սարքավորումներ և ֆինանսներ մատակարարելու արգելքի մասին է։
Վերջիններիս թվում է գերմանական Lufthansa Cargo-ն։ Բացի այդ, բելառուսական Belavia ավիաընկերությունը վարձակալում է ինքնաթիռներ իռլանդական AerCap-ից և Danish Nordic Aviation Capital-ից: Ըստ վերլուծաբանների՝ Belavia-ի ինքնաթիռների մեծ մասը վարձակալված է եվրոպական օպերատորներից:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ներկայումս գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ՝ բողոքի ակցիաները ճնշելու համար, սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել ցանկացած նոր պատժամիջոցի դեմ, այդ թվում՝ դադարեցնել բնական գազի տարանցումը Բելառուսի տարածքով։
Դիվանագետներից մեկի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունում տեղի ունեցած փակ հանդիպմանը քննարկվել է ԵՄ արտահերթ գագաթնաժողով հրավիրելու հարցը՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Bloomberg-ին, հայտնում է նաև, որ ԵՄ ղեկավարությունը դիտարկում է «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ևս՝ կապված բելառուսալեհական սահմանին ներգաղթյալների ճգնաժամի հետ։
Այս ամենի մասին տեղեկացնում են հավաստի աղբյուրները։ Դեռևս չկա այս դրա պաշտոնական որևէ հաստատում։
Facebook Forum