Մատչելի հղումներ

Լեհաստանը Բելառուսին մեղադրել է «պետական ​​ահաբեկչության» մեջ 


Վարչապետ Մորավեցկին լեհական սահմանի մոտ ներգաղթյալների հետ կապված իրավիճակը որակել է Լուկաշենկոյի «լուռ վրեժխնդրություն»

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսին մեղադրել է «պետական ահաբեկչության» մեջ՝ կապված երկու երկրների սահմանին ներգաղթյալների ճգնաժամի հետ։

Այս մասին Մորավեցկին լրագրողներին ասել է Վարշավայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Վերջինս Լեհաստան էր եկել՝ ցույց տալու ԵՄ աջակցությունը ներգաղթյալների հետ կապված իրավիճակում:

Լեհաստանը և ԵՄ-ը մեղադրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությանը ներգաղթյալներին հիմնականում Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից որպես «զենք» օգտագործելու մեջ:

Նրանց խոսքով՝ Մինսկի իշխանությունները ներգաղթյալներին հրավիրում են Բելառուս, որից հետո նրանց ուղարկում են Լեհաստանի հետ սահման, երբեմն՝ ուժով։

Լեհ զինվորականները մի քանի անգամ ընդհարվել են ներգաղթյալների հետ, երբ նրանք փորձել են հատել սահմանը։

Լեհաստանի անվտանգության ուժերը հայտնել են, որ Բելառուսում կարող է լինել մինչև 12,000 ներգաղթյալ, որոնք ճամբար են ստեղծել Լեհաստանի հետ սահմանին։

Մամլո ասուլիսին Մորավեցկին ասել է, որ իր կարծիքով սահմանին տիրող իրավիճակը Լուկաշենկոյի «լուռ վրեժն է», քանի որ Լեհաստանն աջակցել է Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանմանը՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ։

Facebook Forum

XS
SM
MD
LG