Մատչելի հղումներ

TikTok-ը օգնել է փրկվել 16-ամյա աղջնակին 


Հինգշաբթի օրը նոյեմբերի 4-ին Քենթակիում 16-ամյա աղջիկը փրկվել է այն բանից հետո, երբ օգտագործել է ձեռքի մի շարժում, որը նա սովորել է TikTok սոցիալական ցանցից

Նա վարորդներին ազդանշան է տվել, որ ինքը ծանր կացության մեջ է, երկուշաբթի օրը հայտնել է Լորելի շրջանի շերիֆի գրասենյակը։ Այս ազդանշանը մի միջոց է, որը, առանց բռնության դիմող անձի իմացության, հաղորդում է բռնության ենթարկվելու մասին: Այն առաջ է քաշվել հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Կանադայի կանանց հիմնադրամը:

Աղջիկը նստել է ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին և ազդանշաններ է փոխանցել ավտոմեքենայից, Reuters-ին հայտնել է Լորելի շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը: Վարորդը նկատել և ճանաչել է ազդանշանը և զանգահարել 9-1-1, որի արդյուքում իրավապահ մարմիններին հաջողվել է հայտնաբերել և կանգնեցնել ավտոմեքենան։

61-ամյա Ջեյմս Հերբերտ Բրիկը ձերբակալվել է և մեղադրվել անչափահասին ապօրինի անազատության մեջ պահելու և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Հետաքննությունների դաշնային բյուրոն ներգրավված է հետաքննությունում. չեն բացառվում նոր մեղադրանքներ, հայտնում են ոստիկանությունից:

Տուժած աղջիկը տեղափոխել է հիվանդանոց, իսկ, այնուհետև, վերամիավորվել է իր ընտանիքի հետ, որոնք այստեղ են եկել Հյուսիսային Քարոլինա նահանգի Աշևիլ քաղաքից:

Facebook Forum

XS
SM
MD
LG