Մատչելի հղումներ

Իլոն Մասկը պատրաստվում է վաճառել Tesla-ի 10 տոկոսը


Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառում է իր բաժնեմասի տաս տոկոսը

Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը պետք է վաճառի իր Tesla-ի բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը, գտնում է մարդկանց մոտ 58 տոկոսը, ովքեր մասնակցել են կիրակի օրը նոյեմբերի 7-ին Twitter-ում տեղակայված Մասկի հարցմանը, որը սոցիալական ցանցի օգտատերերին հարցնում էր, թե արդյոք Մասկը պետք է վաճառի իր մասնաբաժինը, գրում է Ռոյթերս գործակալությունը:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, շաբաթ օրը նոյեմբերի 6-ին թվիթերյան գրառում է կատարել նրա մասին, որ ինքը կվաճառի իր բաժնետոմսերի 10%-ը, եթե օգտատերերը հավանություն տան այս առաջարկին: Հարցումը հավաքել է ավելի քան 3,5 միլիոն ձայն։

Մասկը ասել է, որ ինքը «ոչ մի տեղից» կանխիկ աշխատավարձ կամ հավելավճար չի ստանում, այլ ունի միայն ընկերության բաժնետոմսեր։

ԱՄՆ Սենատում դեմոկրատները ներկայացրել են միլիարդատերերի բաժնետոմսերը և այլ առևտրային ակտիվները հարկելու առաջարկ, որը կարող է օգնել ֆինանսավորելու նախագահ Ջո Բայդենի սոցիալական ծախսերի օրակարգը և լրացնել այն բացը, որը թույլ է տվել նրանց անորոշ ժամանակով հետաձգել կապիտալ շահույթի հարկերը: Մասկը քննադատել է այս առաջարկը՝ նշելով, որ ի վերջո այն կանդրադառնա շատերին:

Հունիսի 30-ի դրությամբ Մասկի բաժնետոմսերը Tesla-ում հասել են մոտ 170,5 միլիոն բաժնետոմսերի, իսկ 10%-ի վաճառքը կկազմի մոտ 21 միլիարդ դոլար, նշում է Reuters գործակալությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG