Մատչելի հղումներ

Ուկրաինայում քրեականացրել են կեղծ COVID-19 պատվաստանյութերի վկայականների օգտագործումը


Սահմանափակումների և պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիա, Կիև, Ուկրաինա, 3 նոյեմբերի, 2021թ.
Սահմանափակումների և պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիա, Կիև, Ուկրաինա, 3 նոյեմբերի, 2021թ.

Մի քանի հարյուր ցուցարարներ չորեքշաբթի օրը նոյեմբերի 3-ին արգելափակել էին երթևեկությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ ի նշան բողոքի կորոնավիրուսի սահմանափակումների և պարտադիր պատվաստումների դեմ

Կառավարությունը ներկայացրել է նոր սահմանափակումները՝ համավարակին դիմակայելու համար։ Ուկրաինան վերջին շաբաթներին գրանցել է կորոնավիրուսի նոր դեպքերի և մահերի հակառեկորդային բարձր ցուցանիշներ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 3 միլիոնի՝ ավելի քան 69 հազար մահվան դեպքերով։

Պատվաստումները պարտադիր են դարձել պետական որոշ աշխատողների համար, իսկ «կարմիր» գոտու տարածքներում, որը ներառում է նաև Կիևը, ռեստորաններից, մարզասրահներից և հասարակական տրանսպորտից կարող են օգտվել միայն պատվաստված կամ COVID-ի բացասական թեստ ունեցող անձինք:

Ցուցարարները բարձրացրել էին պաստառներ «Ոչ՝ COVID-ի անձնագրերին», «Պաշտպանե՛նք մեր երեխաներին» և «Ոչ՝ COVID-ի ցեղասպանությանը»։

Ուկրաինան այս տարի հետ է մնացել եվրոպական մյուս երկրներից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում և այժմ պայքարում է թերահավատ հասարակության դեմ՝ դրանք ընդունելու համար:

«Հավատացեք՝ այս հակապատվաստման տրամադրությունները արագորեն վերանում են վերակենդանացման բաժանմունքներում, իսկ կեղծ վկայականներն այնտեղ չեն գործում»,- ասում է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հեռուստատեսային ասուլիսի ընթացքում։

Երեքշաբթի օրը խորհրդարանը քրեականացրեց կեղծ COVID-19 պատվաստանյութերի վկայականների օգտագործումն ու արտադրությունը՝ սահմանելով մինչև երեք տարվա ազատազրկում կամ մոտ 6,460 դոլարի տուգանք իրավախախումների դեպքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG