Մատչելի հղումներ

Ավարտվեց G-20 գագաթնաժողովը. արդյունքներ ու խնդիրներ


G-20-ի առաջնորդները կիրակի օրն ավարտեցին իրենց երկօրյա գագաթնաժողովը Հռոմում ՝ պայմանավորվելով բնապահպանական մի քանի հարցերում, ներառյալ արտերկրում ածխի գործարանների ֆինանսավորումը: Սակայն որևէ պայմանավորվածություն չեղավ իրենց երկրներում ածխի օգտագործման դադարեցման շուրջ

Հռոմեական ավանդույթի համաձայն G-20 առաջնորդները մետաղադրամ են նետում Տրեվի շատրվան հաջողության համար: Դա անշուշտ անհրաժեշտ է գլոբալ խնդիրները կարգավորելու համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքը:

Մենք կանգնած ենք պարզ ընտրության առջև. կարող ենք գործել այսօր կամ ափսոսալ անգործության ւ համար ավելի ուշ, հայտարարում է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

19 երկրներից ու Եվրամիությունից բաղկացած երկրների խմբին է բաժին ընկնում աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան երեք քառորդը: Նրանք պայմանավորվել են «իմաստալից և արդյունավետ» քայլերի շուրջ գլոբալ տաքացմանը հակազդելու և արտերկրներում ածխի գործարանների ֆինանսավորումը դադարեցնելու ուղղությամբ, սակայն որևէ պայմանավորվածություն չի գրանցվել աստիճանաբար ածուխը իրենց երկրների ներսում շահագործումից դուրս բերելու շուրջ, ինչը հիսթափեցնող էր այս երկուշաբթի Շոտլանդիայի Գլազգոյում կայանալիք կլիմայական համաժողովից առաջ՝ հայտնի որպես COP26: Այս կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել COP26 նախագահ Ալոկ Շարմանը, ով շեշտել է, որ չնայած առկա որոշակի առաջընթացի՝ կլիմայի փոփոխության հարցում անհրաժեշտ է ավելի արագ առաջ շարժվել:

Այսօր որոշակի լուրջ առաջընթացի հասնելու համար գլոբալ արտանետումները պետք է կրկնակի կրճատվեն մինչև 2030 թվականը, եւ զրոյի հասնեն՝ մինչև 2050 թվականը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին ընդգծել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չեն ներկայացրել կլիմայի փոփոխության որևէ պարտավորություն, որը լուրջ պատճառ է հիասթափության համար:

Կլիմայի ակտիվիստներն իրենց հերթին ևս թերահավատ են այս հարցում: Բնապահպան ակտիվիստ Օքսորին ասում է, որ չկա որևէ հույս , որ G-20-ի առաջնորդները կհանգեն որևէ համաձայնության այս հարցում:

Բացի կլիմայի փոփոխության հարցերից, երկկողմ հանդիպումների ժամանակ նախագահ Բայդենը ուշադրություն հրավիրեց մատակարարման շղթայի համաշխարհային ճգնաժամին։ Բայդենն անդրադարձցավ չինական ապրանքներից գլոբալ կախվածությանը և կոչ արեց դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան։ Ըստ նախագահի՝ կախվածությունը մեկ աղբյուրից կհանգեցնի խնդիրների:

ԱՄՆ-ի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեենը պայմանավորվել են վերջ դնել պողպատի և ալյումինի մաքսատուրքերի շուրջ տարաձայնություններին։

«Եվս մեկ առանցքային նախաձեռնություն Միացյալ Նահանգների հետ մեր նորացված, հեռանկարային, տրանսատլանտյան օրակարգի հարցում»,- ասում է ֆոն դեր Լեենը:

G-20-ի առաջնորդների մեծ մասը կմասնակցի Շոտլանդիայի Գլազգո քաղաքի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի COP26 համաժողովին:

Facebook Forum

XS
SM
MD
LG