Մատչելի հղումներ

Թեդրոս Գեբրեեսուսը պատրաստվում է պաշտոնավարման երկրորդ ժամկետին


Գեբրեեսուսը պատրաստվում է իր երկրորդ պաշտոնավարման հնգամյա ժամկետին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում

Թեդրոս Գեբրեեսուսը համակարգել է գլոբալ արձագանքը COVID-19 համաճարակի դեմ:

«Մենք այժմ ունենք հիվանդության անվանումը. այն կոչվում է COVID-19»,- հայտարարել է Գերբրեեսուսը:

Այսօր նա պատրաստվում է իր երկրորդ պաշտոնավարման հնգամյա ժամկետին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի պաշտոնում: Նա 28 երկրների կողմից առաջադրված միակ թեկնածուն է: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

«Առողջապահության համաշխարհային 70-րդ համաժողովը, գործադիր խորհրդի առաջադրմամբ, գիտությունների դոկտոր Թեդրոս Գեբրեեսուսին նշանակում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն»,- հայտարարել է ԱՀԿ իրավաբանական հարցերով ներկայացուցիչ Դերեկ Վալթոնը:

Թեդրոս Գեբրեեսուսը նախկինում զբաղեցրել է Եթովպիայի առողջապահության և արտաքին գործերի նախարարի պաշտոնները: Նա ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրված առաջին աֆրիկացին է, ով ստանձնել է պաշտոնը 2017 թվականի մայիսին։

ԱՀԿ-ի 194 անդամ երկրների առողջապահության նախարարները նույնպես պետք է արտահերթ համագումար անցկացնեն նոյեմբերին՝ համաճարակի հետ կապված կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտության ճնշումների պայմաններում:

Թեդրոս Գեբրեեսուսն աջակցություն է ստացել Ֆրանսիայից և Գերմանիայից, ի թիվս Եվրամիության այլ անդամների, ինչպես նաև աֆրիկյան երեք երկրների՝ Բոթսվանայի, Քենիայի և Ռուանդայի կողմից: Աջակիցների թվում սակայն բացակայում են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

Ավելի վաղ կազմակերպությունը փակ նամակով տեղեկացրել էր անդամ երկրներին՝ ներկայացված թեկնածուի մասին։

Facebook Forum

XS
SM
MD
LG