Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից վտարել ԱՄՆ-ի, Գերմանիայի և արևմտյան ութ այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն քաղաքացիական հասարակության բանտարկված մի ակտիվիստի:
Փարիզում ծնված ակտիվիստ և բարերար 64-ամյա Օսման Քավալան 2017 թվականից առանց դատապարտման բանտարկված է Թուրքիայում ՝ դառնալով Էրդողանի կողմից այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության խորհրդանիշ:
Երկուշաբթի օրը 10 դեսպաններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, ուր շեշտում են, որ Քավալայի կալանավորումը «ստվեր է գցում» Թուրքիայի վրա:
«Ես արտգործնախարարին ասացի, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շքեղություն և ընդունել նրանց մեր երկրում», - Էրդողանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Աֆրիկայից թռիչքի ժամանակ, զրուցելով թուրք լրագրողների հետ, Էրդողանը չի թաքցնում այս առիթով իր զայրույթը:
«Արդյո՞ք Թուրքիային նման դաս տալը ձեր գործն է: Ո՞վքեր եք դուք, ընդհանրապես»,- վրդովված ասել է Թուրքիայի նախագահը NTV մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: