Մատչելի հղումներ

Ամերիկացի իրավապահները խուզարկել են Վաշիգտոնում և Նյու Յորքում Օլեգ Դերիպասկայի առանձնատները


Երեքշաբթի օրը հոկտեմբերի 19-ին Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները իրավական գործողություններ ձեռնարկեցին Կրեմլի և Թրամփի մերձավոր Փոլ Մանաֆորթի հետ կապ ունեցող ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում գտնվող առանձնատներում

Ռոյթերս գործակալության հաղորդմամբ՝ Վաշինգտոնի ամենահարուստ թաղամասերից մեկում գտնվող Օլեգ Դերիպասկայի բարեկամներին պատկանող առանձնատնից դուրս են բերվել արկղեր: Առանձնատունը շրջապատվել էր "CRIME SCENE DO NOT ENTER" ժապավենով:

ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի խոսնակը հաստատել է, որ գերատեսչությունը դատարանում իրավապահ մարմինների համար ստացել է թույլատրություն՝ գործունեություն ծավալելու նպատակով, որի մասին հաղորդել է Washington Post- ը:

Վաշինգտոնի առանձնատունը փակելու և խուզարկելու պատճառը անմիջապես պարզ չէր. ՀԴԲ խոսնակը մանրամասներ չհայտնեց:

Դերիպասկայի ներկայացուցիչը ասաց, որ առանձնատները պատկանում են օլիգարխի հարազատներին: Reuters- ը չկարողացավ ճշտել Դերիպասկայի գտնվելու վայրը:

Նյու Յորքի ՀԴԲ -ի խոսնակը հաստատեց «իրավապահ մարմինների գործունեության» մասին տեղեկությունը Նյու Յորքի Գրինվիչ Վիլջ թաղամասում, սակայն հրաժարվեց տրամադրել հավելյալ մեկնաբանություններ:

Հեռուստատեսության կադրերը ցույց են տվել, որ Գեի փողոցում գտնվող առանձնատնից իրավապահների վերահսկողության ներքո դուրս են բերվում արկղեր:

53 -ամյա Դերիպասկան ԱՄՆ -ի պատժամիջոցների ցուցակում է 2018 թվականից: Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց նրա և այլ ազդեցիկ ռուսաստանցիների նկատմամբ՝ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունից հետո:

Դերիպասկան ժամանակին աշխատանքի է ընդունել Մանաֆորթին, որը 2018 թվականին դատապարտվել էր հարկերից խուսափելու և բանկային խարդախություն իրականցնելու մեղադրանքներով: Նա 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով կենտրոնական դեմքերից էր: Հիշեցնենք, որ Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

Ռուսաստանը Մանաֆորտի և WikiLeaks կայքի միջոցով փորձել է օգնել Թրամփին հաղթել այդ ընտրություններում: Դեռ նախագահ լինելու ժամանակ՝ դեկտեմբերին, Թրամփը ներում շնորհեց Մանաֆորտին:

Սենատի զեկույցը պարզաբանել է, որ Պուտինն անձամբ է ներգրավված եղել Դեմոկրատական կուսակցությանը պատկանող համակարգչային ցանցերն ու հաշիվները կոտրելու Ռուսաստանի ջանքերոմ և Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնին վնասող տեղեկատվության արտահոսք ապահովելու հարցում: Զեկույցում նաև նշվում է, որ Մանաֆորտը համագործակցել է ռուսական կողմի հետ, ներառյալ Դերիպասկայի և ռուս գործակալի ընտրություններից առաջ, ընթացքում և հետո:

Դերիպասկային է պատկանում «Ռուսալ» ձեռնարկության մի մասը` ալյումինի արտադրող հսկա En+ Group ընկերության իր բաժնեմասի միջոցով: Վաշինգտոնը նախկինում չեղյալ հայտարարեց պատժամիջոցները երկու ընկերությունների նկատմամբ, սակայն պահպանեց դրանք Դերիպասկայի նկատմամբ:

Վերջինիս ներկայացուցիչը, ով հրաժարվել է հայտնել իր անունը ընկերության քաղաքականության պատճառով, հաստատել է իրավապահների ներխուժումը երկու տներ՝ ասելով, որ դրանք պատկանում են Դերիպասկայի ընտանիքին, այլ ոչ թե գործարարին:

Նրա ներկայացուցիչն ասաց նաև, որ խուզարկություններն իրականացվել են դատարանի տրամադրած թույլտվությւոնների հիման վրա՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ տրամադրելուց:

Facebook Forum

XS
SM
MD
LG