ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց երկրի պարտքի շեմի կարճաժամկետ բարձրացման առաջարկը, որին կողմ քվեարկեցին 219 կոնգրեսականներ, իսկ դեմ էին՝ 206-ը:
Բանաձևն ընդունված է, հայտարարեց նախագահողը քվեարկությունից հետո: Այն երաշխավորում է, որ դաշնային կառավարությունը կշարունակի ամբողջությամբ կատարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև դեկտեմբեր:
Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը մինչև դեկտեմբերի 3 -ը 480 միլիարդ դոլարով ավելացրեց առկա 28,4 տրլն. դոլարի պարտքը՝ անցած շաբաթ Սենատի կողմից այն հաստատվելուց հետո:
Օրինագիծն այժմ կդրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեղանին, ում ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ:
Դա, սակայն, ժամանակավոր լուծում է, և Կոնգրեսը դեկտեմբերին ստիպված կլինի կրկին վերադառնալ այս հարցին: Հանրապետականներն այս անգամ ակնարկում են, որ դեմոկրատները ստիպված կլինեն ինքնուրույն անցկացնել օրինագիծը:
Facebook Forum