Մատչելի հղումներ

Ինչն էր պատճառը Southwest Airlines ավիաընկերության թռիչքների չեղարկման 


Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունը վերականգնում է իր թռիչքների սովորական ընթացքն այն բանից հետո, երբ ավիաընկերությունը եռօրյա ժամկետում ստիպված էր չեղարկել գրեթե 2400 չվերթ

Երեքշաբթի օրվա կեսօրին ավիաընկերությունը չեղարկել էր 100 -ից պակաս չվերթ կամ իր թռիչքների հոսքի 2% -ը, հայտնում է FlightAware մոնիթորինգային ծառայությունը:

Southwest- ը պնդում է, որ ուրբաթ օրը թռիչքների չեղարկումը Ֆլորիդայում եղանակային վատ պայմանների և օդային երթևեկության վերահսկման խնդիրների հետևանք էր, որի արդյունքում ինքնաթիռներն ու օդաչուները ի վիճակի չէին իրականացնելու իրենց թռիչքները:

Ճգնաժամը հասավ իր գագաթնակետին կիրակի օրը, երբ Southwest- ը չեղյալ հայտարարեց ավելի քան 1100 թռիչք կամ իր ընդհանուր թռիչքների 30% -ը:

Թռիչքների խափանումները սկսվեցին հատկապես այն բանից հետո, երբ Southwest- ի 9000 օդաչուների միությունը դիմեց դաշնային դատարան՝ պահանջելով արգելափակել ավիաընկերության որոշումը բոլոր աշխատակիցների՝ COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստման անհրաժեշտության մասին:

Ինչպես Southwest- ը, այնպես էլ արհմիությունը հերքում են, որ թռիչքների խափանումները պայմանավորված են եղել բողոքի ակցիաներով կամ աշխատակիցների գործունեությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG