Մատչելի հղումներ

Վիկտորիա Նուլանդն այցելել է Մոսկվա


Պետքարտուղարի տեղակալը կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները ռուսական կողմի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն երկուշաբթի ժամանել է Մոսկվա ՝ ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար:

Ինչպես հաղորդվում է, «Դոմոդեդովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ -ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Նախորդ օրը Մոսկվան հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ կտա նախկինում սեւ ցուցակի մեջ հայտնված Վիկտորիա Նուլանդին այցելել երկիր բանակցությունների համար հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնեց վերացնել Ռուսաստանի մի քաղաքացու նկատմամբ կիրառված համանման սահմանափակումը:

Նուլանդը, որը Մոսկվայում է գտնվելու հոկտեմբերի 11 -ից 13 -ը, Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել երկրների միջև ծայրահեղ լարված հարաբերությունների շրջանում: Պետքարտուղարությունը հայտնել է, որ նա կհանդիպի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր քննարկելու համար:

Նա իսկապես սև ցուցակում էր, որը նշանակում է, որ տվյալ անձը չի կարող հատել սահմանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն: Զախարովան տեղեկացրեց, որ այս հարցը ամերիկյան կողմի հետ կարգավորվեց հավասար հիմունքների վրա:

Ավելի ուշ Զախարովան «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ Ռուսաստանի մեկ քաղաքացի դուրս է բերվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակից՝ չճշտելով, սակայն, թե ում մասին է խոսքը:

Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ամենացածր մակարդակում են սառը պատերազմից ի վեր 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, և շարունակում են լարված մնալ մի շարք այլ հարցերի շուրջ:

Մոսկվայում նախատեսվում է Նուլանդի բանակցությունները Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG