Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը եկող երկու շաբաթներին քննարկելու է ֆինասավորման երկու հսկա փաթեթներ


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա ընթացքում փորձելու է միմյանց մոտ բերել իր Դեմոկրատական կուսակցության երկու կողմերին ծախսումների երկու հսկա փաթեթների հարցում:

‘’Անկախ նրանից, թե երբ մենք կկարողանանք այն իրականացնել, մենք այն իրականացնելու ենք’’, հայտարարում է նախագահը:

Ինչ վերաբերում է 1 տրիլիոն 200 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթին, որը վերաբերում է ճանապարհների, կամուրջների ու մայրուղիների ենթակառուցվածքների կառուցման եւ վերանորոգման ֆինանսավորմանը, ապա պետք է ասել, որ այն արդեն իսկ հավանության է արժանացել Սենատում երկու կուսակցությունների կողմից:

Սակայն Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ հայտարարում են, թե կողմ չեն քվեարկի այդ նախագծին, քանի դեռ իրենց կուսակցությունը չի հասել 3.5 տրիոլիոն դոլարի սոցիալական ծախսերի շուրջ գործարքի:

Հանրապետականները դեմ են նման մեծ ծախսումների: Որոշ սենատորներ այս նախագիծն անվանում են ‘’այս կառավարության ամենամեծ սոցիալիստական օրինագիծը’’:

Այնպես որ, Ներկայացուցիչների պալատը եկող երկու շաբաթներին քննարկելու է այս փաթեթների խնդիրը: Նախագահ Ջո Բայդենը դեմոկրատներին ասել է, թե հնարավոր է, որ սոցիալական ծախսումների մասին փաթեթն իջեցվի մինչեւ 2 տրիլիոն 100 միլիարդ դոլարի: Որոշ դեմոկրատներ էլ այն կարծիքին են, որ կարելի է փոխզիջման գնալ ֆինանսավորման ժամկետները կրճատելու դեպքում:

XS
SM
MD
LG