Մատչելի հղումներ

Նյու Յորքն իրականացնում է պատվաստմումներն ապահովելու խիստ միջոցառումներ


ԱՄՆ-ում հիվանդանոցների և ծերանոցների աշխատակիցները մինչև երկուշաբթի օրն ունեին ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալու համար:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ասում է, որ գոհ է մինչ այժմ գրանցված մասնակցությունից: Դե Բլասիոն հորդորում է ստանալ պատվաստանյութն առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր դեռեւս չեն կայացրել նման որոշում:

‘’ Նրանք, ովքեր բաց են թողել պատվաստվելու համար տրված վերջնաժամկետը, իհարկե նրանց նորից կտրվի այդ հնարաավորությունը’’, ասել է նա:

Համաձայն Նյու Յորքի Առողջապահության վարչության ղեկավար Միտչել Կացի, բուժքույրերի 95 տոկոսից ավելին այսօր պատվաստված են: Պատվաստած է բժիշկների 99% -ը, ասել է նա:

Նյու Յորքի կառավարիչ Քեթի Հոչուլի խոսքերով, ինքը պատրաստ է նոր բուժաշխատողներ ընդունել աշխատանքի:

‘’Ես կարձակեմ գործադիր հրահանգ, որն ինձ կտա բուժաշխատողների պակասի դեպքում նոր աշխատակիցներ ընդունելու իրավունք: Նրանց մեջ կմտնեն Ազգային գվարդիայի անդամներ, որոնք անցնում են բժշկական օգնություն ցուցաբերելու դասընթացներ: Կներգրավենք թոշակի անցած բժիշկների’’, ասել է նա:

Պատվաստումների հարցում այս խիստ քաղաքականությունն ուժի մեջ է մտնում դաշնային վերաքննիչ դատարաններից մեկի կողմից ընդունված որոշումից հետո այն մասին, որ Նյու Յորք քաղաքը կարող է պահանջել, որ պետական դպրոցներում բոլոր աշխատակիցները լինեն պատվաստված:

XS
SM
MD
LG