Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ստացավ մինչեւ դեկտեմբերի 3-ը ֆինանսավորվելու համար իրավունք


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը և Սենատը հինգշաբթի օրը կեսօրին քվեարկեցին օրենքի մի նախագծի օգտին, որը տալիս է կառավարությունը մինչեւ դեկտեմբերի 3-ը ֆինանսավորելու համար ժամանակ: Հակառակ դեպքում անցած գիշեր դաշնային հաստատությունները ժամանակավորապես կփակվեին:

Սենատում որոշումն ընդունվեց ձայների 65-35-ը հարաբերակցությամբ, որին նախորդել էր Ներկայացուցիչների պալատում ձայների 254-175 հարաբերակցությամբ քվեարկությունը: Նախագահ Ջո Բայդենը օրենքը ստորագրեց հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը:

Օրենսդրությունը պահպանում է պետական մարմինների ֆինանսավորման ընթացիկ մակարդակը: Այն ներառում է նաև փոթորկի և անտառային հրդեհների հետևանքով տուժած նահանգների համար նախատեսված 28,6 միլիարդ դոլար գումար, և 6,3 միլիարդ դոլար ՝ օգնելու ԱՄՆ տեղափոխված աֆղանստանցի փախստականներին:

Հինգշաբթի ուշ երեկոյան Ներկայացուցիչների պալատը հետաձգեց մեկ տրիլիոն դոլար արժողությամբ ենթակառուցվածքային ծրագրի շուրջ քվեարկությունը, ըստ որի նախատեսվում է վերանորոգել երկրի հին ճանապարհներն ու կամուրջները եւ ընդլայնել լայնաշերտ ինտերնետի ծառայությունը Միացյալ Նահանգներում:

Սպիտակ տունը հայտարարել է, որ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ, բայց որ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ նախագահ Բայդենի օրակարգի շուրջ համաձայնության գալու համար:

Երկկուսակցական օրենսդրությունն արդեն հաստատվել է Սենատի կողմից:

XS
SM
MD
LG